Կառավարության որոշմամբ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Առանձին խմբերի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի հունիսը ներառյալ։ 2027 թվականի հունվարից մարտ ամսական աջակցությունը կկազմի 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիս՝ 15 հազար դրամ։ Այս ծրագրից օգտվում է շուրջ 46 հազար մարդ։ Մյուս ծրագրով՝ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող ամսական 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբերը ներառյալ։ Ծրագրից հոկտեմբերին օգտվել է 8600 ընտանիք։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի հունիս ամիսը ներառյալ։ 2027 թվականի հունվարից մարտը ներառյալ աջակցության չափը կկազմի ամսական 30,000 դրամ, իսկ 2027 թվականի ապրիլից հունիս ամիսները ներառյալ՝ 15,000 դրամ։ 2026 թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է շուրջ 46,000 անձ։ Նշենք, որ այս միջոցառման շրջանակում առանձին խումբ են դիտարկվում՝ · 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք, · 63 և ավելի տարեկան անձինք, · կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք, · հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք, · մինչև 18 տարեկան երեխաները։ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։ Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։ Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
Factor.am / 7 minutes ago
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 minutes ago

Այո´, համաչափ է. Ռուբինյանը` Վահագն Ալեքսանյանի կողմից աթոռ նետելու մասին
Factor.am / 11 minutes ago
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago
Related coverage

Արցախի սառեցված ֆոնդերի և ֆինանսական հաշվետվողականության հարցերը կքննարկվեն ներկայացուցչությունում
ArmLur / Zhoghovurd / 58 minutes ago
Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները
Aravot / 1 hour ago
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
Infocom / 1 hour ago

Արցախցիները մշակույթն ու խոհանոցը ներկայացրել են COP17-ի պաշտոնական հարթակից դուրս՝ համալիրի մոտ
PanArmenian / 2 hours ago