ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել խաղաղության բանակցությունները և կանխել ռազմական նոր գործողությունը միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ նոր հարվածները` հայտարարելով, որ ընթացիկ իրավիճակում «ամեն ինչ հնարավոր է»։Թերթը հայտնել է, որ ուղերձն ինքնին և հետագա շփումները խաղաղության վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չեն պարունակել, այլ կենտրոնացած են եղել խորհրդակցությունների վերսկսման համար շրջանակային պայմաններ գտնելու վրա։Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ հենց Ռեզայիին (ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարն է և իրանցի «բազեների» շարքում առանցքային կերպար) դիմելը բացատրվում է Վաշինգտոնի այն հաշվարկով, որ ազդեցիկ ուժայինների հետ անմիջական երկխոսությունն ավելի արդյունավետ կլինի։Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման նոր նախագիծՏարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ջեյ Դի Վենսը Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարին գաղտնի առաջարկ է արել. ԶԼՄ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել խաղաղության բանակցությունները և կանխել ռազմական նոր գործողությունը միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ответственность за драку в НС полностью лежит на Рубиняне – "Сильная Армения"
Sputnik Armenia / 10 minutes ago

2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները
Sputnik Armenia / 11 minutes ago

В Иране заявили о сбитом американском беспилотнике MQ-1 в Ормузском проливе
Sputnik Armenia / 21 minutes ago

ՀՀ–ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Sputnik Armenia / 25 minutes ago
Related coverage

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Hetq / 10 minutes ago
ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին Փաշինյանն ազատել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
24TV / 24News / 1 hour ago
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի վերաբերյալ գլոբալ երկխոսություն» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը
Shant News / 1 hour ago

Երևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին
Shant News / 1 hour ago