ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2027 թվականի հունվարի 1–ից ՀՀ առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգում կներառվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ կերպ` 10 800 դրամից 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 400 դրամը` գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը։ Նրա խոսքով` 200–500 հազար դրամ աշխատող ստացողների դեպքում 2027 թվականին 6000 դրամը կսուբսիդավորի սոցկրեդիտի շրջանակում, իսկ մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին։Ավանեսյանն ավելացրեց, որ մյուս տարվանից աշխատող անձանց հետ փոխկապակցված անձիք ևս հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ապահովագրվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն առավել շատ կենտրոնացած է 65+ տարիքի անձանց առողջության ապահովագրության վրա, և այս տարվա հունվարի 1–ից առ այսօր առողջական ապահովագրությունից օգտվել է 26 914 անձ, որոնք օգտվել են 1 մլն դրամի ծառայություններից։ Ըստ Փաշինյանի` 2026 թ. առաջին 9 ամսվա տվյալներով` ՀՀ կառավարությունը 320 մլն դոլար է ծախսել, որ 65+ տարիքի անձինք օգտվեն համակարգից։ Նշենք, որ այս տարվա ապրիլին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` Հայաստանում էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։2027-ից բժշկական ապահովագրության համակարգում կընդգրկվեն տաքսիստները․ ԱԺ-ն ընդունեց օրենքըԱռողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվող նրանց գումարի զգալի մասը վերահասցեագրվում է ապահովագրական համակարգ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները
Այս տարվա հունվարի 1–ից առ այսօր առողջական ապահովագրությունից օգտվել է 26 914 թոշակառու։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

С ситуацией детально не знаком, но нужно быть осторожными – Пашинян о словах главы Ширака
Sputnik Armenia / 17 minutes ago

Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցվել. ԻՀՊԿ
Sputnik Armenia / 19 minutes ago

В Армении закроют паспортные столы, заработает система биометрических паспортов
Sputnik Armenia / 29 minutes ago

Экс-главе Минфина Армении Гагику Хачатряну продлили арест на два месяца
Sputnik Armenia / 31 minutes ago
Related coverage

ԹՐԻՓՓ-ի տնտեսական գինը. ՀԲ հաշվարկները և Հայաստանի բաց թողած հարցերը
1in.am / 36 minutes ago

Կենտրոնական բանկը զգուշացրել է իր անունից տարածվող կեղծ լիազորագրերի մասին
PanArmenian / 49 minutes ago

Գյուղոլորտի հարկման համակարգը կփոխվի․ ինչ է նախատեսվում
Armenian Business News (ABNews) / 53 minutes ago

«ՀՀ միակ հուսալի երաշխավորը, պատկերավոր ասած, ՀԴՄ-ն է». Նիկոլ Փաշինյան
Aravot / 1 hour ago