«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է «ներողություն խնդրեն» ադրբեջանցիներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը, լուրջ ալեկոծություն է առաջացրել քաղաքական հարթակներում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, նշել է. «Չի կարող լինել ևս մեկ նախապայման»։ Այս իրավիճակը պատահականության կամ դիվանագիտական անակնկալի արդյունք չէ։ Սա Հայաստանի կառավարության վարած այն քաղաքականության ուղղակի հետևանքն է, երբ առանց լուրջ դիվանագիտական աշխատանքի, առանց միջազգային խաղացողների ու հաստատուն երաշխավորների ներգրավման, որոշում կայացվեց գնալ Բաքվի հետ «տետ-ա-տետ» (երկկողմ) բանակցությունների ձևաչափին։ Իշխանությունները հանրությանը համոզում էին, թե ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է, սակայն գործնականում Հայաստանին թողեցին դեմ առ դեմ ադրբեջանական ճնշումների առջև։ Արդյունքում ստեղծվեց մի արատավոր շղթա. երբ թվում է, թե հայկական կողմն արդեն պատրաստ է ընդունել Բաքվի հերթական պահանջը՝ ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրի հղումը հանելը, և գործընթացը կարծես մտնում է «հունի մեջ», Ադրբեջանը հանկարծակի առաջ է քաշում նոր նախապայման, անում սուր հայտարարություն ու ամբողջությամբ շրջում բանակցությունների տրամաբանությունը։ Ադրբեջանի կողմից «հանրային ներողության» պահանջի ձևակերպումը դիվանագիտական պրակտիկայում նորություն չէ, սակայն ներկայիս զգայուն փուլում նման թեզի շրջանառումը պատահական համարվել չի կարող։ Երբ հայկական կողմը պարբերաբար ընդառաջ է գնում Բաքվի պահանջներին, Ադրբեջանը ներմուծում է բարոյահոգեբանական կամ սահմանադրական-իրավական նոր տարրեր։ Սա թույլ է տալիս ադրբեջանական կողմին ձգձգել վերջնական ստորագրումը՝ պատասխանատվությունը փոխանցելով Երևանին։ Միևնույն ժամանակ, «ներողություն խնդրելու» պահանջը փորձ է միջազգային հանրության աչքում հակամարտության պատմությունն ու պատճառահետևանքային կապերը վերագրելու բացառապես հայկական կողմի «մեղավորությանը»՝ միակողմանիորեն շրջանցելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, Գանձակի և Արցախի հայաթափումն ու տասնյակ հազարավոր հայ փախստականների ճակատագրերը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
Մանրամասներ
Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

ՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակում են քննարկել օրակարգային հարցեր
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

ԱՄՆ-ում պաշտոնանկ են արել գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիային
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Հյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago
Related coverage

Միրզոյան. Եթե հաստատվի՝ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է դեպի խաղաղություն, գալի՞ս եք գնանք հանրաքվեի
PanArmenian / 8 minutes ago

Սիլլա տալու ձևն էլ գիտեմ, բայց հետևում եմ պարոն Ռուբինյանի հորդորին. ՔՊ-ական
24TV / 24News / 8 minutes ago

Մադրիդում երկաթուղային վթարից հետո բախումներ են սկսվել
ABC Media / 8 minutes ago

Մոսկվան սպասում է ՀՀ-ի իշխանությունների արձագանքին Առուշանյանի կողմից որոշակի «իվանների» վերաբերյալ «նեոնացիստական» հայտարարություններին
ABC Media / 11 minutes ago