Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխայի մահը։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 ամսական աղջիկ է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանաքեռավանում լիցքավորված «ավտnմատով» մեքենան ուր էր գնում. ինչ խումբ է գործել
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Քանաքեռավանում լիցքավորված ավտոմատով մեքենան ուր էր գնում. ինչ խումբ է գործել
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Հոկտեմբերի 31-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago
Related coverage

Առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց․ Կարապետյան
Aravot / 3 minutes ago

6,3 մլրդ դոլարի գողություն՝ կրիպտոշուկայում
ABC Media / 4 minutes ago

Կաթնաշոռի մասով լուրջ խախտումներ հայտաբերել ենք «Անի»-ում, «Մարիաննա»-ում, «Աշտարակ կաթ»-ում…
24TV / 24News / 7 minutes ago

Ըստ ԵԱՏՄ զեկույցի՝ ՀՀ-ն կարող է զրկվել կառույցից ստացվող 1,8 մլրդ-ից, ի՞նչ հետևանք սա կունենա
24TV / 24News / 8 minutes ago