«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը` հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք միջոցառումներին իր մասնակցությունն ու այցելությունները, այդ թվում COP-17-ի միջոցառումներին` բացառությամբ բացման եւ մեկի, որտեղ բանախոսել է: Մեր տեղեկություններով, նա նախագահական նստավայրում էլ հաճախ չի լինում: Խաչատուրյանը, հիշեցնենք, տեւական ժամանակ է վատառողջ է, վերջերս անգամ նրա արտաքինում էին մարդիկ փոփոխություններ նկատել: Իսկ երեկ «Դվին» համալիրում կայանում էր Մարդկային զարգացման համար The Prince Talal International Prize for Human Development 2025 թվականի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն ընթանալու էր «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո», սակայն նա ներկա չէր արարողությանը, չնայած բարձրաստիճան հյուրեր էին ժամանել` Իսպանիայի թագուհին, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը: Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր հյուրերին, ապա մասնակցում էր Դվինի միջոցառմանը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago
«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago
Related coverage

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»
24TV / 24News / 1 hour ago

«Արդեն իսկ առաջին փուլում գտնվող պառկելախոցերի սկիզբը կա». փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Aravot / 13 hours ago

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշն աճել է
Public Television of Armenia — 1Lurer / 15 hours ago

Արզնիում փառատոնից հետո հայտնի հաղորդավարին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց
News.am / 16 hours ago