«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները. իշխանությունը նպատակ ունի նախագիծը հանրային քննարկման դնել արդեն նոյեմբերի վերջին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցով քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում, և առաջիկա կիրակի օրը նախատեսվում է վարչության արտահերթ նիստ՝ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի առանցքային թեմաներից մեկը կրկին լինելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, դրա առաջմղման ժամկետներն ու խորհրդարանական գործընթացի կազմակերպումը։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտին հասցնել նախագծի շուրջ ներքին քննարկումները։ Ըստ այդմ՝ իշխանության ներսում դիտարկվում է տարբերակ, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրությանը կներկայացվի մինչև տարեվերջ, իսկ առավել հավակնոտ ժամանակացույցի դեպքում՝ արդեն նոյեմբերի վերջին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրանից հետո իշխանությունը նախատեսում է նախագիծը դնել հանրային քննարկման, ապա այն ներկայացնել խորհրդարանական ընդդիմությանը և գործընթացը տեղափոխել Ազգային ժողով։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում հաշվարկում են, որ հնարավոր կլինի ընդդիմադիր պատգամավորներից 5-6-ի աջակցությունը ստանալ՝ նախագիծը խորհրդարանում առաջ մղելու համար։ Այս հաշվարկի հիմքում, ըստ իշխանական աղբյուրների, այն ակնկալիքն է, որ ընդդիմադիր որոշ պատգամավորների հնարավոր կլինի համոզել՝ թույլ տալու, որ նախագծի շուրջ վերջնական որոշումը կայացվի սահմանված սահմանադրական ընթացակարգով։ Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ՝ ընդդիմադիր ո՞ր ուժերի կամ պատգամավորների հետ են իշխանության ներկայացուցիչները հույսեր կապում, և արդյոք նման աջակցության շուրջ որևէ պայմանավորվածություն գոյություն ունի։ Կարճ ասած՝ ընդդիմադիր խմբակցություններին լուրջ փորձություն է սպասվում»։ —00—ՍՊ The post Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
24TV / 24News / 18 minutes ago

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին ոստիկանները ձերբակալել են 3 քաղաքացու
24TV / 24News / 23 minutes ago

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 30 minutes ago

Հող են պատրաստում. «Հրապարակ»
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Джей ди Вэнс тайно предложил главе совбеза Ирана вернуться к переговорам - СМИ
Sputnik Armenia / 36 minutes ago
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Shant News / 45 minutes ago

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago