«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Ա ռողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝ Հայաստանում ու արտերկրում։ Եվ ի՞նչ է պարզվում վերջում։ Պետությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը, ջուրն անվտանգ է։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է պատասխան տալու մարդկանց ապրած անհանգստության, ջրի սահմանափակման և պետական համակարգի այս ամբողջ քաշքշուկի համար։ Հիշո՞ւմ եք՝ ինչից սկսվեց այս պատմությունը։ Սեպտեմբերի սկզբին ահազանգ ստացվեց Ծավի խմելու ջրի որակի վերաբերյալ։ Նախնական ուսումնասիրության ընթացքում արձանագրվեց սնդիկի թույլատրելի առավելագույն մակարդակի գերազանցման վերաբերյալ եզրակացություն։ Հնչեց վտանգի ահազանգը, բնակիչներին ապահովեցին անվտանգ խմելու ջրով, սահմանափակեցին կասկածելի ջրի կենցաղային օգտագործումը։ Եվ սա պատահական չէր։ Խոսքը մարդկանց առողջության մասին էր։ Սնդիկը թունավոր նյութ է, և դրա հնարավոր առկայության հարցը կատակելու թեմա չէ։ Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվում է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվում են նոր նմուշներ, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մի ամբողջ պետական մեխանիզմ է աշխատում՝ պարզելու համար, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։ Եվ վերջում առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետևաբար ջուրն անվտանգ է։ Եթե ջուրն անվտանգ է, ապա ինչո՞ւ բնակիչները շուրջ երկու ամիս զրկված էին այն սովորական պայմաններում օգտագործելու հնարավորությունից։ Եթե սկզբնական ահազանգը հիմնավորված էր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջնական արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս։ Իսկ եթե սկզբնական գնահատականը սխալ էր, ո՞վ է պատասխանատու դրա համար։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծավում վերջին անգամ ջրի փորձաքննություն իրականացվել էր 2024 թ.։ Ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրապարակային պատասխանատվություն, ոչ մի հստակ բացատրություն։ Պարզապես հերթական հաղորդագրությունը՝ ջուրն անվտանգ է։ Բայց պետական կառավարման իմաստը միայն վերջում հայտարարություն տարածելը չէ։ Պետական մարմինների պարտականությունն է ժամանակին, ճշգրիտ ու համակարգված գործել, իսկ սխալների կամ անհիմն որոշումների դեպքում՝ պատասխան տալ դրանց համար։ Եթե նախնական ահազանգը ճիշտ էր, պետք է բացատրել՝ ինչն է փոխվել։ Եթե այն սխալ էր, պետք է պարզել՝ ինչու։ Եթե գերատեսչությունների միջև համակարգման խնդիր է եղել, պետք է հանրությանը հայտնի դառնա՝ ով և ինչի համար է պատասխանատու։ Ծավի պատմությունը միայն սնդիկի մասին չէ։ Սա պետական կառավարման, հանրային վստահության և պաշտոնեական պատասխանատվության մասին է։ Երբ մարդկանց երկու ամիս ասում ես՝ ջուրը մի՛ օգտագործեք, իսկ հետո հայտարարում՝ ջուրն անվտանգ է, պարտավոր ես ոչ միայն արդյունքը հրապարակել, այլև բացատրել այդ երկու ամիսների յուրաքանչյուր կարևոր որոշման հիմքը»։ —00—ՍՊ The post 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ «Ժողովուրդ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մահը
24TV / 24News / 27 minutes ago

Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը
24TV / 24News / 39 minutes ago

Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը
24TV / 24News / 46 minutes ago

Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
24TV / 24News / 54 minutes ago
Related coverage

Հեգսեթը պաշտոնանկ է արել Պենտագոնի պլանավորման գլխավոր մասնագետ Սիլվիային
168 Jham / 9 minutes ago
Elon Musk is a ‘real genius’, Putin says after satellite talks with SpaceX boss
Public Radio of Armenia / 10 minutes ago

Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

В Испании начались протесты после столкновения поездов в Толедо - кадры
Sputnik Armenia / 14 minutes ago