«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ArmLur.am -ը գրել էր, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը և պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը։ Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու, իսկ Էդիկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Սակայն «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս երկու ձերբակալվածները, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրաբար այն անձինք են, որոնք գումար են փոխանցել քննություն հանձնելու ակնկալիքով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, քննություն հանձնելու համար գումար են փոխանցել, սակայն արդյունքում կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը։ Այս հանգամանքն էլ հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է կազմակերպվել գումարի փոխանցումը, ո՞վ է ստացել այն, և ի՞նչ ապացույցներ են ներկայացվել իրավապահներին։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գործով ուշադրության կենտրոնում են ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ։ Միաժամանակ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։ Մենք տեղեկացանք նաև, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։ Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ նաև, որ Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված․ առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԲԱՑԱՌԻԿ․ Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Նարեկ Վանեսյանին. նախկին պաշտոնյայի պատիվը չի խոցվել․«Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Լուրեր 21:00 | Ով ուզում է իմանալ՝ Հայաստանը ինչ է ստանալու TRIPP-ից, թող գնա Մեղրի․ Փաշինյան
Public Television of Armenia — 1Lurer / 10 hours ago

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման հայտերի ներկայացման փուլը
168 Jham / 11 hours ago

Ուսանողները կարող են միաժամանակ մի քանի պետական կրթաթոշակ ստանալ․ նախագիծ
Hetq / 12 hours ago

Եվրոպան այրվում է, իսկ մենք ուզում ենք մտնել այդ վառվող «շենքը»՝ այրելով մեր տունը. «Երկրի հարցը»
Yerkir / 12 hours ago