COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլի և Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության ներկայացուցիչ, Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ բնապահպանական համագործակցության խորացման հնարավորություններին՝ մասնավորապես կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու ներառական երկխոսությանը և բանակցությունների արդյունավետ ընթացքին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 25 minutes ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 29 minutes ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 43 minutes ago

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի առաջիկայում. Նատալյա Սինորյան
Shant News / 1 hour ago
Related coverage

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը. Միրզոյան
Aravot / 22 minutes ago

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
ABC Media / 24 minutes ago

Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Factor.am / 25 minutes ago

Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
168 Jham / 26 minutes ago