Հոկտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին, նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի մի քանի համայնքային ոստիկանների հաջողվել է կանխել կրակի տարածումը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում տեղում ծառայություն կատարող պարեկները կրակ և ծուխ են նկատել խոտածածկ տարածքում, որը տարածվում էր դեպի մեծ թվով ծառեր։ Տեղում հրշեջները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ կարողանում են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, ինչի շնորհիվ էլ մի քանի հեկտար տարածքի ծառերը փրկվեցին կրակի ճիրաններից։ Իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի հարյուր մետրից։ Հրշեջները տեղում իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու և մարելու համար։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 29.10.2026
Shant News / 51 minutes ago

Հոկտեմբերի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը
Shant News / 2 hours ago

Էրդողանն ու Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել
Shant News / 2 hours ago
Related coverage

Տավրոս Սափեյանը դիմելու է դատարան՝ պահանջելով իրավական գնահատական տալ Իրինա Յոլյանի հնչեցրած հայտարարությանը
Aravot / 1 hour ago

Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից վերցնել Առինջ գյուղի 3,5 հա հողատարածքը
Aravot / 3 hours ago

Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պшյթել
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Առգրավվել է կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա
Hetq / 4 hours ago