Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։ Ավան և Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանները՝ համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների և Երևան քաղաքի պարեկների հետ, մայրաքաղաքում երեք տարբեր թաքստոցներում հայտնաբերել են 503 գրամ հերոին, 3,3 կիլոգրամ մեթամֆետամին (կրիստալ) և մարիխուանա։ Հոկտեմբերի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել Երևան քաղաքի երեք բնակիչ։ Կատարվում է նախաքննություն,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առգրավվել է կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա
Հոկտեմբերի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել Երևան քաղաքի երեք բնակիչ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Բաց էներգիա․ կուտակիչների բացակայությունը, խախտումները, լիցենզիաները
Hetq / 3 hours ago

Բաց Էներգիա. կուտակիչների բացակայությունը, խախտումները, լիցենզիաները
Hetq / 3 hours ago

The Micro-Battlefields of COP17: Inside Armenia’s Fight for Tradition and Environmental Survival
Hetq / 4 hours ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Hetq / 5 hours ago
Related coverage

Ադրբեջանցուն տապալած հայ ըմբիշը աշխարհի չեմպիոն է դարձել. Հայաստանը բրոնզե մեդալակիր էլ ունի
5TV Armenia / 1 hour ago

Դահլիճ վերադարձած շշերն ու «հասուն» օրենսդիրները. ինչից սկսվեց բուն ծեծկռտուքը
Azatutyun / 3 hours ago

Սիսիանի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը. վարչապետ
1in.am / 3 hours ago

Armenian Wine Week seeks to win over the world
CivilNet / 4 hours ago