Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին Բաքվի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարությունները։ Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները թույլ չեն տալիս միանշանակ խոսել քաղաքական հիմնական դաշինքներից որևէ մեկի հաղթանակի մասին։ «Նեթանյահուի դաշինքը դեռ չի հաղթել, իսկ ընդդիմադիր՝ փոփոխությունների դաշինքն արդեն պարտվել է։ Հաղթել են արաբական ցուցակները։ Ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 61 մանդատ։ Այդ դեպքում հնարավոր կլինի կոալիցիա կազմել և կառավարություն ձևավորել։ Հաշվի առնելով երկու կողմերի ղեկավարների հայտարարությունները՝ այս պահին նրանք չեն ցանկանում արաբական ցուցակները ներգրավել կառավարությունում և կոալիցիայում։ Հետևաբար, ընդդիմության համար շատ դժվար կլինի կառավարություն ձևավորելն ու անհրաժեշտ 61 մանդատն ապահովելը։ Սակայն խնդիրներ ունի նաև վարչապետը», — նշել է քաղաքագետը։ Ցինկերի խոսքով՝ հնարավոր սցենարներից մեկը ազգային միասնության կառավարության ձևավորումն է, որին կմասնակցեն ինչպես Նեթանյահուի ճամբարի, այնպես էլ ընդդիմության կուսակցությունները։ «Իմ կարծիքով՝ պետք է փորձել մի կողմ դնել անձնական շարժառիթները և, այնուամենայնիվ, ձևավորել ազգային միասնության կառավարություն՝ յուրաքանչյուր դաշինքից երկուական կուսակցության մասնակցությամբ։ Սակայն դրա համար երկու կողմերն էլ պետք է բարի կամք դրսևորեն», — ասել է Ցինկերը։ The post Իսրայելի ընտրությունները Քնեսեթում ապագա մեծամասնության հարցը չեն լուծել․ Ալեքսանդր Ցինկեր appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելի ընտրությունները Քնեսեթում ապագա մեծամասնության հարցը չեն լուծել․ Ալեքսանդր Ցինկեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Խորհրդարանը շարունակում է նիստը թեժ մթնոլորտում. ՈՒՂԻՂ
Alpha News / 2 hours ago

Գլենդելն անվտանգ քաղաք է, սակայն մտահոգիչ են ճանապարհատրանսպորտային պատահարները․ Րաֆֆի Մանվելյան
Alpha News / 2 hours ago

Մոտ ապագայում ԱՄՆ-ը մեծ հաջողությունների չի հասնի Իրանում. Օլեգ Բլոխին
Alpha News / 2 hours ago

Երուսաղեմի հայկական թաղամասում հերթական սադրանքն է տեղի ունեցել. հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ
Alpha News / 2 hours ago
Related coverage

ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար | factor.am
Infocom / 4 hours ago

Աղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերը - 24News
24TV / 24News / 5 hours ago

Conservative blogger calls tour guides in North Caucasus ‘male prostitutes’
OC Media / 6 hours ago

Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Aravot / 8 hours ago