Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու քաղաքացիները, այդ թվում՝ փլուզված տան հարևանները, փլատակների տակից դուրս են բերել, և տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տելնիկա։Տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Թե ինչն է եղել տան մի մասի փլուզման պատճառը, պարզվում է, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի, անգամ գազի արտահոսք տեղի չի ունեցել։ Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են համագործակցության խորացման հարցերը
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Գնացքների բախումից հետո դադարեցվել է Մադրիդ-Անդալուսիա արագընթաց գնացքների տոմսերի վաճառքը
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago
Related coverage

Իսպանիայի աշխատանքի նախկին նախարարը եղել է վթարված գնացքներից մեկում․ նա, ըստ ամենայնի, զոհվել է
168 Jham / 2 minutes ago

Трамп заявил, что дела у Нетаньяху на выборах идут неплохо
Sputnik Armenia / 3 minutes ago

«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանը
168 Jham / 10 minutes ago

Օրացույց․ 28-ը հոկտեմբերի․ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը (տեսանյութ)
A1plus / 18 minutes ago