Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրի հիմնական քաղաքական ուժերին կոչ է արել անել հնարավորը՝ խորհրդարանական կրկնակի ընտրություններից խուսափելու համար։ Նա այս հայտարարությունն արել է նախօրեին կայացած Քնեսեթի՝ խորհրդարանի ընտրությունների արդյունքներից հետո։ Նախնական գնահատականներով՝ ոչ մի կուսակցություն կամ դաշինք բավարար թվով մանդատներ չի ստացել՝ կայուն մեծամասնություն ձևավորելու համար։ Կրկնակի ընտրությունների անցկացումը հնարավոր է, եթե կուսակցություններից ոչ մեկին չհաջողվի ձևավորել կառավարող կոալիցիա։ «Պետք է անել հնարավոր ամեն ինչ, հատկապես երեկվանից հետո, կրկնակի ընտրություններից խուսափելու համար»,- ասել է Հերցոգը։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի էջում։ Խոսելով կառավարող կոալիցիայի ձևավորման հարցով կուսակցությունների առաջնորդների հետ առաջիկա խորհրդակցությունների մասին՝ Հերցոգը հույս է հայտնել, որ գործընթացի բոլոր մասնակիցները ողջամիտ մոտեցում կցուցաբերեն։ «Ակնկալում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կգան այստեղ՝ նախագահի աշխատակազմ, կգան բաց սրտով»,- նշել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելի նախագահը կոչ է արել թույլ չտալ խորհրդարանական կրկնակի ընտրությունների անցկացումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 27 minutes ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 31 minutes ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 45 minutes ago

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Shant News / 1 hour ago
Related coverage

«Երբ գետերը խոսում են»՝ Ազգային պատկերասրահում
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 13 minutes ago

Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում
Sputnik Armenia / 13 minutes ago

Զախարովան ՀՀ իշխանությանը կոչ է արել «միանշանակ» արձագանքել Առուշանյանի՝ «իվանների» մասին «նեոնացիստական» հրապարակմանը
Aravot / 14 minutes ago