ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր խոսքով՝ «շատ շուտով» նախատեսվող հանդիպման մասին։ Այս հայտարարությունը սկսել են ակտիվ քննարկել միջազգային հարթակներում: Սպիտակ տան այս նախաձեռնության մասին հայտարարվում է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր սահմանափակումների կասեցման և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցների վերանայման հնարավորության պայմաններում։ Մոսկվայի դեմ պատժամիջոցների վաղաժամ մեղմացման հնարավորությունը մտահոգել է Կիևին: