Translate this article

Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.

Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.

Public Radio of Armenia Armenia· 1 hour ago· Published Oct 28
Education

«Կենդանի ձայնադարան»․ Հրանտ Մուրադյանի ստեղծագործությունները՝ Արամ անսամբլի նվագակցությամբ 28.10.26

«Կենդանի ձայնադարան» հաղորդման հերթական թողարկման հյուրն է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի և դիրիժոր Աշոտ Պետրոսյանի ղեկավարությամբ։ Այս թողարկումը նվիրված է երգահան և կատարող Հրանտ Մուրադյանին։ Հարյուրից ավելի երգերի հեղինակ Հրանտ Մուրադյանը վաղուց դարձել է Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի ստեղծագործական ընտանիքի մի մասը։ Բազմաթիվ համերգները, շրջագայություններն ու լեփ-լեցուն դահլիճները վկայում են անսամբլի և երգչի բազմամյա ու փայլուն համագործակցության մասին։ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում Հրանտ Մուրադյանը եղել է Ռուբեն Մաթևոսյանի սանը։ «Կենդանի ձայնադարան»-ի այս թողարկման ընթացքում կհնչեն Հրանտ Մուրադյանի ստեղծագործությունները՝ հեղինակի կատարմամբ, Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի նվագակցությամբ։

«Կենդանի ձայնադարան»․ Հրանտ Մուրադյանի ստեղծագործությունները՝ Արամ անսամբլի նվագակցությամբ 28.10.26

The article could not finish loading. Please try again.

We use optional cookies for analytics and personalized advertising. Learn more