Ի՞նչ է կորպորատիվ կառավարումը, և ինչո՞ւ ընկերությունները պետք է հետևեն կորպորատիվ կառավարման սկզբունքներին։ Արդյո՞ք կազմակերպությունների կառավարման հաջողությունը կախված է արդյունավետ կորպորատիվ կառավարումից։ Նշված նպատակների իրականացման համար ընդունվել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը։ Ինչի՞ն է կոնկրետ ուղղված Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում։ Ի՞նչ իրավական կարգավիճակ ունի Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, և ինչպիսի՞ն է դրա հարաբերակցությունը օրենսդրության հետ։ Եկեք անդրադառնանք Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կարգավորման առարկային և որոշ հասկացություններին, օրինակ՝ կայունության հաշվետվություն, կորպորատիվ քարտուղար, ռիսկի ախորժակ և այլն։ Ի՞նչ է նշանակում «հետևիր կամ բացատրիր» սկզբունքը (Comply or Explain)։ Դա վերաբերո՞ւմ է այն սկզբունքներին, որոնք չեն կիրառվում։ Լավ կորպորատիվ կառավարումը պետք է խթանի, որպեսզի ղեկավարությունը և խորհուրդը ձգտեն հասնելու ընկերության և բաժնետերերի շահերին համապատասխանող նպատակներին, ինչպես նաև նպաստի արդյունավետ վերահսկողությանը: Որքանո՞վ է վերահսկողությունը մեր իրականությունում գործում։ Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ինչպիսի՞ն է տնտեսական ընկերությունների միանալու պրակտիկան։ Ճիշտ ներդրված կորպորատիվ կառավարմամբ ընկերության արդյունավետությունն աճում է շուրջ 25%-ով։ Կարո՞ղ ենք որևէ ընկերություն նշել, որն արձանագրել է ռեալ դրական փոփոխություններ այս առումով։ «Ձեր փաստաբանը» հաղորդման տաղավարում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։