Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան։ Թեման. Հոկտեմբերի 28-ին աշխարհը նշում է Անիմացիայի միջազգային օրը։ Սա այն օրն է, երբ գծերն ու գույները կենդանանում են, իսկ երևակայությունը սահմաններ չի ճանաչում։ 1892 թվականի հենց այս օրը Փարիզում առաջին անգամ ցուցադրվեց «շարժվող պատկերների» առաջին կախարդական շոուն՝ սկիզբ դնելով անիմացիայի հրաշալի աշխարհին։ Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝ –Օրվա լրահոս, –Եղանակի կանխատեսում, –Քաղաքի խցանումների վիճակ, –Տարադրամի փոխարժեքներ, –Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց, –Լավագույն երաժշտական ընտրանի, –Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։