Վիզաների ազատականացման մասով մինչ այժմ նման գործընթացի համար նույնիսկ բավականին արագ պրոցես ենք ունեցել, ստացել ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությունը։ Հիմա ավելի շատ մեր անելիքները կան։ Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով վիզաների ազատականացման գործընթացի ժամկետների մասին հարցին։ «Եթե ավարտի կոնկրետ ժամկետն եք հարցնում, կարծում եմ՝ ճիշտ կլինի հայաստանյան հասարակությանն ասել, որ դա մեզնից է կախված՝ սկսած օրենսդրական փոփոխություններ անելուց, վերջացրած տեխնիկական ընթացակարգերով, որոնք պետք է արվեն։ Որքան արագ աշխատենք, հուսով եմ՝ այդքան արագ կունենանք գործընթացի դրական արդյունք»,– ասել է նախարարը։ The post Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին appeared first on Alphanews .