Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հիմնադրամի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստան կատարած այցը՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՀՀ՝ որպես COP17 նախագահության առաջնահերթությունը՝ նպաստելու բնության պահպանության և վերականգնման համար ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը, ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Դեպի ծով ելք չունեցող երկրների կլիմայական խոցելիության համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել 2024թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված քայլերին։ Երկուստեք ընդգծվել է աղետների ռիսկի արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ինչպես վտանգների գնահատման և կանխարգելման, այնպես էլ բնակչության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման միջոցով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից հիմնադրամին ներկայացված՝ շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար բյուջեով առաջին ֆինանսավորման հայտի բովանդակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ապագա կլիմայական իրադարձություններին արձագանքելու ազգային կարողությունները ամրապնդելու տեսանկյունից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 1 hour ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 1 hour ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 1 hour ago

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Shant News / 2 hours ago
Related coverage

Դիկտատորը՝ ուղիղ եթերում
168 Jham / 30 minutes ago

Հայաստանի ընդդիմությունը դարձել է Մոսկվայի և Բաքվի մունետիկը
Noyan Tapan TV / 31 minutes ago

Պարոն Կարապետյան, փողով հարցեր չեք լուծի․ Հայաստանում ընդդիմություն պետք է լինի
Noyan Tapan TV / 31 minutes ago

Ո՞վ է մեղավոր, որ փողի տոպրակներին թույլ տվեցին երկիր գալ ու դառնալ ընդդիմություն
Noyan Tapan TV / 31 minutes ago