ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Վենեսուելան 51-րդ նահանգը դարձնելու հնարավորության մասին։ «Եվ ո՞վ գիտի, գուցե շուտով Վենեսուելան դառնա բարգավաճ 51-րդ նահանգ։ Դա հնարավոր է։ Եկեք դա անենք։ Եկեք այն դարձնենք 51-րդ նահանգը», – ասել է Թրամփը։ Նա նշել է, որ այս դեպքում Վենեսուելայում նախագահական ընտրությունների փոխարեն կանցկացվեն նահանգապետի ընտրություններ։ «Հաղթողին է պատկանում ավարը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։ 2026 թվականի սկզբին ԱՄՆ-ն ռազմական գործողություն իրականացրեց նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Վենեսուելայից տարհանելու համար։ Գործողության պաշտոնական պատճառն այն էր, որ Մադուրոյին որոնում էին ԱՄՆ-ում, որտեղ նրան մեղադրում էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։