ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում արագնընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի ու վիրավորաների կապակցությամբ։ «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Համերաշխություն զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հայաստանը կիսում է նրանց վիշտը և մաղթում ուժ և ոգի»,- ասվում է Փաշինյանի X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Ուրդա քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 28-ի առավոտյան բախվել են երկու արագընթաց գնացքներ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 50 մարդ, վիրավորվել՝ 179-ը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ