«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Այն երկկողմ միջազգային համաձայնագիր է և նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման ներկայացնելով վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրակնացման գործընթացի ազատականացումը։ Գևորգ Պապոյանը հանգամանորեն ներկայացրել է համաձայնագրով սահմանվող կարգավորումները՝ ընդգծելով նախագծի կարևորությունը տնտեսական զարգացման, ներդրումների խրախուսման, ինչպես նաև Հայաստան-ԱՄԷ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացման գործում։ Էկոնոմիկայի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Վոլոդյա Հակոբյանը։ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կնքված համաձայնագիրը, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն ընդունելի են և դրական: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ այս տարի արձանագրվել է պատմության մեջ ամենամեծ դեֆիցիտը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ընդգծել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևորությունը։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է արտահանմանն ու ներմուծումանը վերաբերող վիճակագրությանն ու վերլուծություններին, արտահանման դեֆիցիտին։ Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին, ներկայացրել հայկական ծագման ապրանքների արտահանման աճի ցուցանիշները։ Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և նոր շուկաների բացահայտմանը. Գևորգ Պապոյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև վավերացումից հետո
Shant News / 21 minutes ago

Իրանը հայտարարել է միջնորդների հետ դիվանագիտական շփումները շարունակելու մտադրության մասին
Shant News / 30 minutes ago

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
Shant News / 39 minutes ago

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Shant News / 49 minutes ago
Related coverage

Վերադարձ ՀԱՊԿ չի լինի, ՔՊ-ն իշխանություն կունենա նաև Ստեփանավանում. հոկտեմբերի 28-ն՝ ամփոփ
Azatutyun / 8 minutes ago

Արդարադատության նախարարությունում քննարկվել են Պրոբացիայի ծառայության բարեփոխումները
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Նեթանյահուն կարող է կորցնել իշխանությունը. կոալիցիա կազմելու համար ոչ ոք մեծամասնություն չի ստացել
News.am / 17 minutes ago

Թուրքիայում ընդդիմադիր հեռուստաալիքներ են տուգանել
168 Jham / 22 minutes ago