Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ, միաժամանակ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու հայրենիքը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Թեև մեր քաջարի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու հայրենիքը, Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ։ Մենք շարունակում ենք սերտ և մշտական կապ պահպանել միջնորդների հետ՝ քննարկելու այն առաջարկները, որոնք թույլ կտան մեր յոթօրյա ծրագիրն իրականացնել մեկ շաբաթից էլ կարճ ժամկետում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Սեպտեմբերին Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է յոթօրյա ծրագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և միջուկային ծրագրի շուրջ համապարփակ բանակցությունների մեկնարկ։ Արաղչիի խոսքով՝ առաջարկի պայմանները մոտ են Իրանի և ԱՄՆ-ի միջև հունիսին ձեռք բերված հուշագրի դրույթներին։ Այդ փաստաթուղթը կարճ ժամանակով հրադադարի հնարավորություն էր ստեղծել, սակայն հուլիսի սկզբին համաձայնությունը փլուզվել էր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը հայտարարել է միջնորդների հետ դիվանագիտական շփումները շարունակելու մտադրության մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Shant News / 38 minutes ago

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի առաջիկայում. Նատալյա Սինորյան
Shant News / 45 minutes ago

Արդյոք նոյեմբերի 11-ին Հայաստանը կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից
Shant News / 47 minutes ago

TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև վավերացումից հետո
Shant News / 1 hour ago
Related coverage

Վազգեն Սարգսյանը երբեք Մեղրին հանձնելուն կողմ չի եղել. Իրանի դեմ օգտագործվելու պրիզը՝ Սյունիքը՝ Ալիևին, միլիոնները՝ Թրամփի ընտանիքին, մեր առաջ էլ մի ոսկոր կնետեն. Լևոն Զուրաբյան
168 Jham / 17 minutes ago

Շուշան Սարգսյանի 2 մոնոօպերայի առաջնախաղը
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago

Վերջում մի ոսկոր կգցեն մեր առաջ..․ Էնքան անուղեղ են՝ փոթորկից դուրս գալու պլան էլ չունեն
168 Jham / 17 minutes ago

Իրանի հզորության փաստացի ճանաչում. Թեհրանի հարցը կմտնի՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
5TV Armenia / 17 minutes ago