Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15․10-ին, Շիրակի փողոցում ծառայություն իրականացնելիս Երևանի պարեկները, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 31-ամյա վարորդին և 33 ու 22 տարեկան երկու ուղևորին։ Մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին գունավոր փաթեթներ, կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 22-ին կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է 22 փաթեթ՝ կրիստալ տեսակի թմրանյութի նմանվող, ընդհանուր ավելի քան 34 գրամ զանգվածներով։ Նախաքննությունը շարունակվում է։ –00—ՅՄ The post Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է appeared first on 24News .