hetq.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն շարունակում է մնալ լիիրավ անդամ, ինչի հետևանքով կազմակերպության բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն նաև Երևանի հետ։ Այդ մասին Բորդյուժան հայտնել է ռուսական РИА Новости գործակալությանը։ «Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Իսկ եթե լիիրավ անդամ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, որոնք ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։ Մինչդեռ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ի գործունեությանը»,- հայտարարել է Բորդյուժան։ Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ճիշտ քայլ կլիներ կազմակերպությունից ամբողջությամբ դուրս գալը։ Հակառակ դեպքում, ըստ նախկին գլխավոր քարտուղարի, Հայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից։ «Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ մոտենանք հարցին, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե իսկապես լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ երկակի դիրքորոշում ունեն՝ չենք հեռանում, բայց չենք աշխատում, չենք մասնակցում և չենք ցանկանում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- ասել է Բորդյուժան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից | hetq.am appeared first on Infocom .