factor.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կապ է հաստատել Իրանում կոշտ գծի կողմնակիցներից ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի հետ՝ խաղաղության բանակցությունները վերսկսելու նպատակով։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հաջորդ շաբաթ կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել պատերազմը։ Այս մասին The Wall Street Journal-ի ն հայտնել են ԱՄՆ պաշտոնյաներն ու հարցին ծանոթ աղբյուրները։ Աղբյուրների համաձայն՝ Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին, որը նախկինում եղել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ամենաերկարակյաց հրամանատարը։ Չորեքշաբթի երեկոյան լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ հավանություն է տվել Վենսի՝ Իրանի հետ կապ հաստատելու առաջարկին։ «Նրանք բժշկական պարագաների և տարբեր այլ բաների օգնության կարիք ունեն։ Նա հարցրեց՝ ինչ եմ մտածում։ Ես ասացի՝ եթե ուզում ես դա անել, խնդրեմ»,- նշել է Թրամփը։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմն Իրանի հետ բանակցություններ չի վարում՝ ակնարկելով առաջիկա հարվածների հնարավորությունը։ «Մենք նրանց հետ բանակցություններ չենք վարում։ Այսպես թե այնպես՝ ինչ-որ բան տեղի կունենա, և դա շուտով կլինի»,- ասել էր նա։ Վենսի նամակը և դրան հաջորդած՝ ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոնյաների միջև քննարկումները չեն ներառել խաղաղության առաջարկի կոնկրետ մանրամասներ։ Դրանք հիմնականում վերաբերել են բանակցությունների հնարավոր շրջանակին, հայտնել է հարցին ծանոթ աղբյուրը։ Անցյալ շաբաթ Ռեզային հայտարարել էր, որ Իրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ չեն բավարարվել իր հիմնական պահանջները։ Վենսը հրապարակայնորեն աջակցել է Իրանի դեմ պատերազմին, սակայն մասնավոր զրույցներում վերապահումներ է հայտնել դրա երկարաձգման վերաբերյալ։ Փետրվարին Թրամփի՝ «Էպիկական կատաղություն» (Operation Epic Fury) գործողությունը սկսելուց առաջ նա հանդես էր եկել ավելի ակտիվ դիվանագիտական ջանքերի օգտին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԱՄՆ փոխնախագահը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները | factor.am appeared first on Infocom .