ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը կարևորել է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխության արարողությունը մեր երկրում անցկացնելը։Իր հերթին Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը խոսել է հայաստանյան իր այցելություններից ստացած տպավորության մասին և իր հերթին ընդգծել մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնելու կարևորությունը։«Սա վերջին երկու տարվա ընթացքում իմ երկրորդ այցն է Հայաստան։ Անկեղծ ասած, ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել։ Փորձում եմ այնպես անել, որ իմ կինն ու ընտանիքը նույնպես այցելեն Հայաստան, ոչ թե ուղղակի ծանոթանալու երկրին, հիանալի մշակույթին ու դարավոր պատմությանը, այլ նաև նախանշելու այն նախագծերը, որոնք կարող ենք համատեղ իրականացնել Հայաստանում»,- ասել է արքայազնը։Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Սաուդյան Արաբիա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, կարևոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու կապերի ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։Հանդիպման ընթացքում խոսվել է նաև տարածաշրջանային հարցերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորության մասին։Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Դվինում» կանցկացվի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային 27-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Այդ նպատակով եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է նաև Իսպանիայի թագուհի Սոֆիան։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փորձում եմ այնպես անել, որ իմ կինը և երեխաներն էլ Հայաստան գան․ Սաուդիան Արաբիայի արքայազն
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Обрушение в одном из домов Еревана: пострадали два человека
Sputnik Armenia / 29 minutes ago

Շտապողական և ագրեսիվ. Զախարովան` ԵԱՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքի մասին
Sputnik Armenia / 47 minutes ago

Сообщений о нарушении гуманитарной операции в Алешках пока нет - Песков
Sputnik Armenia / 51 minutes ago

Սպառման աճի պատճառով Երևանը նոր ջրատարների կարիք ունի․ ՀՀ փոխվարչապետ
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Գազի գինը, գնաճը, տոկոսադրույքները. Մարտին Գալստյան
Hetq / 1 hour ago

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը. Միրզոյան
Hetq / 1 hour ago

Հարկվող եկամուտների աճ և միլիարդների հետվճար
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ
Factor.am / 1 hour ago