Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկու հեծանիվ, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվ գողանալու կասկածանքով հայտնաբերվել է 45-ամյա տղամարդ։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ երկու գողություններն էլ ինքն է կատարել։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մուտքից գողացել են որդու հեծանիվը։ Նույն բովանդակությամբ հաղորդում էր ստացվել նաև երկու օր անց․ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրրորդ հարկի շքամուտքից, երկաթյա խողովակին ամրացրած մետաղյա փականը կոտրելու միջոցով, գողացել էին էլեկտրական հեծանիվը՝ տուժողին պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ նշված գողությունները կատարել է ինքը։ Բագրատունյաց փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Factor.am / 9 minutes ago

Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
Factor.am / 19 minutes ago

Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Factor.am / 26 minutes ago

Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
Factor.am / 33 minutes ago
Related coverage

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են ՊՆ-ին կից հասարակական խորհրդի գործունեության հարցերը
24TV / 24News / 8 minutes ago

44-օրյայից հետո 100 միլիոն դոլարը փոխանցվել է բյուջե, ի՞նչ նպատակով է այն ծախսվել. Էդգար Ղազարյան
168 Jham / 9 minutes ago

Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ
24TV / 24News / 9 minutes ago

Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել. Սաուդյան Արաբիայի արքայազն
Aravot / 10 minutes ago