Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Ուրդա քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 28-ի առավոտյան բախվել են երկու արագընթաց գնացքներ։ Այս մասին հայտնել է իսպանական պետական Adif ընկերությունը, որը կառավարում է երկրի երկաթուղիները, փոխանցում է Current time-ը։ Միջադեպի մասնակից են դարձել Renfe և Iryo ընկերությունների գնացքները, որոնք երթևեկում էին Մադրիդ-Սևիլիա երթուղով։ Իսպանիայի Տրանսպորտի նախարարության նախնական տվյալներով՝ Renfe-ի գնացքը բախվել է Iryo-ի գնացքի հետևի մասին, ինչի հետևանքով վերջինի երկու վագոն դուրս է եկել ռելսերից, հայտնում է El País-ը։ Գնացքի հետևի վագոններից մեկի (չի նշվում, թե կոնկրետ որ գնացքի) ուղևորը լրագրողներին պատմել է, որ ուղևորության մեկնարկից շուրջ 40 րոպե անց ուժեղ հարված է զգացել։ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարության մամուլի քարտուղար Էսթեր Պադիլյան հայտնել է, որ զոհվել է առնվազն 10 մարդ։ ABC-ի և El Español-ի հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասել է 46-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղային գծով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Սա Իսպանիայում արագընթաց գնացքների մասնակցությամբ առաջին վթարը չէ։ 2026 թվականի հունվարի 18-ի երեկոյան Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo ընկերության գնացքը դուրս էր եկել ռելսերից Ադամուս քաղաքի մերձակայքում։ Դրա վերջին վագոնները՝ վեցերորդից մինչև ութերորդը, շրջվել էին հարևան երկաթուղային գծի վրա, որով ընթանում էր Մադրիդից Ուելվա ուղևորվող Renfe ընկերության գնացքը։ Վթարի հետևանքով զոհվել էր 46 մարդ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 2 hours ago

Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Factor.am / 2 hours ago

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 2 hours ago
Related coverage

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
168 Jham / 21 minutes ago

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
Aravot / 24 minutes ago

Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում
168 Jham / 31 minutes ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
168 Jham / 41 minutes ago