Սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։ Այս մասին հայտնում է ԱՆ-ը։ «Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը, բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով, բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։ Անցյալ ավելի մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր Միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ` նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջների բարձր համապատասխանությամբ և բացահայտել վտանգի հնարավոր աղբյուրը։ Մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։ Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։ Խմելու ջրի մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև վավերացումից հետո
Shant News / 19 minutes ago

Իրանը հայտարարել է միջնորդների հետ դիվանագիտական շփումները շարունակելու մտադրության մասին
Shant News / 28 minutes ago

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
Shant News / 38 minutes ago

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Shant News / 47 minutes ago
Related coverage

Տարեց ամուսիններ են. երկուսն էլ հիվանդանոցում են. ինչից է փլուզվել Օտյան փողոցի տներից մեկը
News.am / 1 hour ago

«Արդեն իսկ առաջին փուլում գտնվող պառկելախոցերի սկիզբը կա». փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Aravot / 1 hour ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր կօգտվեն առողջության ապահովագրությունից 2027 թվականին․ նոր մանրամասներ
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ովքեր կօգտվեն առողջության ապահովագրությունից 2027 թվականին․ նոր մանրամասներ
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago