Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մուտքից գողացել են որդու հեծանիվը։ Նույն բովանդակությամբ հաղորդում էր ստացվել նաև երկու օր անց․ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրրորդ հարկի շքամուտքից, երկաթյա խողովակին ամրացրած մետաղյա փականը կոտրելու միջոցով, գողացել էին էլեկտրական հեծանիվը՝ տուժողին պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ նշված գողությունները կատարել է ինքը։ Բագրատունյաց փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև վավերացումից հետո
Shant News / 20 minutes ago

Իրանը հայտարարել է միջնորդների հետ դիվանագիտական շփումները շարունակելու մտադրության մասին
Shant News / 29 minutes ago

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
Shant News / 38 minutes ago

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Shant News / 47 minutes ago
Related coverage

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետ
168 Jham / 5 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան
Factor.am / 6 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
ABC Media / 1 hour ago

Սերգեյ Բագրատյանը որդու քրեական գործի մասին լսելով վրդովվեց․ պետությանը 1․5 մլրդի վնասի հետքերով
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago