Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում և իրեն օրենքով նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ Քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու հարցում։ Բարձրացված հարցը Պաշտպանը հասցեավորել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)։ ՄԻՊ հաստատության և նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում․ վերականգնվել է վերջինիս կենսաթոշակի իրավունքը, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը։ The post ՄԻՊ միջնորդությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը և վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԻՊ միջնորդությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը և վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում զենք է հայտնաբերվել
Infocom / 34 minutes ago

Նյու Դելիում քննարկվել են ՀՀ-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Infocom / 1 hour ago

Կապադովկիայում ժայռի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել | shantnews.am
Infocom / 1 hour ago

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Infocom / 1 hour ago
Related coverage

Massive fight breaks out in Armenia’s legislature
CivilNet / 1 hour ago

Փաշինյանը կանաչ լույս վառեց ապագա բախումների համար, վտանգավոր միտումներ կան կասեցնելու ընդդիմությանը
24TV / 24News / 1 hour ago

Ինչու էիք անխնա ծեծում հարց Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

What did Armenia gain from COP17?
CivilNet / 3 hours ago