Փաշինյանը «կանաչ լույս» վառեց ապագա բախումների համար, միտում ունի շեղել այն կարևոր խնդիրներից, որոնք կան և ցույց տալ, որ ՔՊ-ն գերակա է, ինչ ուզենան, այն էլ կանեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ «Տեսնում եմ վտանգավոր միտումներ, հիմքեր են ստեղծվում քաղաքական միավորների աշխատանքները կասեցնելու համար։ Հերթական սադրիչ քայլն է մշակվում, որ ընդդիմությանը քաշեն իրենց կողմը։ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի ուրվականը գիշերվա երազի նման հետապնդում է Փաշինյանին, Ալիևը ստիպում է նրան ներողություն խնդրել, իսկ այս ամենը թոթափելու համար նա ուզում է ենթարկեցնել ընդդիմությանը։ Բայց նրանք չպետք է ուտեն ՔՊ-ի եփած ճաշը ու չտրվեն սադրանքների»,- մեկնաբանեց Մելիքյանը։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060