ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել «Հնդկաստանի արդյունաբերության համադաշնությունում» (Confederation of Indian Industry), «Invest India» ներդրումների խթանման գործակալությունում և Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդում (Pharmexcil)։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը և արդի միտումները, արտահանման շուկաների բազմազանեցման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորությունները։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։ The post Նյու Դելիում քննարկվել են ՀՀ-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նյու Դելիում քննարկվել են ՀՀ-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում զենք է հայտնաբերվել
Infocom / 1 hour ago

Կապադովկիայում ժայռի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել | shantnews.am
Infocom / 2 hours ago

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Infocom / 2 hours ago

Լիտվան 2032 թվականից համընդհանուր զորակոչ կներդնի | news.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
168 Jham / 16 minutes ago

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թթ. և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ.
Aravot / 20 minutes ago

«Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 288 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 30 minutes ago

Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
24TV / 24News / 43 minutes ago