ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը 62 կողմ, 0 դեմ, 34 ձեռնպահ ձայներով ընդունեց 1–ին ընթերցմամբ։ Ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել ու հայտարարել, որ վերջնական դիրքորոշումը կհայտնի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ հաշվի առնելով, թե որքանով իրենց առաջարկները կընդունվեն։Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կին պատգամավորներ, որոնցից Զարուհի Բաթոյանը ԱԺ–ում ներկայացրեց նախագծի մանրամասները։Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտանեկան բռնության դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ–ն ընդունեց 1–ին ընթերցմամբ
Օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Армения ратифицировала соглашение с ОАЭ, расширяющее доступ компаний на рынки двух стран
Sputnik Armenia / 14 minutes ago

Ծխախոտի նոր այլընտրանքները «տրոյական ձի» են․ Մարիամ Մնացականյան
Sputnik Armenia / 16 minutes ago

Скоростные поезда столкнулись в Испании, 46 человек погибли - кадры
Sputnik Armenia / 20 minutes ago

Իսպանիայում 46 մարդ է մահացել արագընթաց գնացքների բախման հետևանքով
Sputnik Armenia / 22 minutes ago
Related coverage

Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին
Alpha News / 12 minutes ago

Բաղրամյանում ընտրություններին ընդառաջ․ համայնքային հողերի վաճառքի շուրջ հարցեր՝ Շանթ Առաքելյանի հասցեին
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան
168 Jham / 17 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք էլ ունեք սուբյեկտ, որ ընտանիքի անդամներին լողափերում նկարումա․ Նարեկ Կարապետյան
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago