Տրոյական ձի, որը բերեցին մեր դաշտ․ այսպես է բնութագրել էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների տարածումը ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Մնացականյանը «Ուրիշ նորություններում»։Նրա խոսքով՝ այս արտադրատեսակները, որոնք հաճախ ներկայացվում են որպես ավելի անվտանգ այլընտրանք, իրականում նոր սպառողների են գցում նիկոտինային կախվածության մեջ՝ հատկապես երիտասարդների շրջանում։Հայաստանում մեծահասակների շուրջ 25.5 տոկոսն ամեն օր ծխում է, իսկ տղամարդկանց շրջանում ցուցանիշը հասնում է մոտ 53 տոկոսի։ Չնայած իրականացված հակածխախոտային միջոցառումներին՝ ծխողների թվի նվազումը շարունակում է դանդաղ մնալ։ Խնդրի կարևոր պատճառներից է նաև ծխախոտի մատչելիությունը։«Ամենաազդեցիկը ծխախոտի գնի բարձրացումն է»,– ասում է Մարիամ Մնացականյանը։Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է հետևողական գնային քաղաքականություն՝ զուգակցված ապօրինի վաճառքի դեմ պայքարի հետ, որպեսզի թանկացման արդյունքում չընդլայնվի սև շուկան և սպառողները չանցնեն ավելի էժան, անորակ արտադրանքի։Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։