Միացյալ Նահանգները դիվանագիտական և ռազմական խողովակներով Պարսից ծոցի արաբական երկրներին նախազգուշացրել է տարածաշրջանում կարճ, բայց ինտենսիվ ռազմական գործողության մտադրության մասին, որը կարող է սկսվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան զինուժը Տեխասից Միջին Արևելք է փոխադրում Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգեր։ Բացի այդ, ամերիկյան կողմը համալրում է տարածաշրջանում տեղակայված իր զինամթերքի պաշարները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմաօդային ուժերը ևս պատրաստվում են գործողությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի աղբյուրներն էլ պնդում են, որ ԱՄՆ առաջնորդն այս հարցով դեռևս վերջնական որոշում չունի, սակայն հակված է Իրանի դեմ լայնածավալ հարձակման իրականացմանը։ Հնարավոր հարվածների թիրախում կարող են հայտնվել Իրանի ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները։ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում հանրապետականները կարող են կորցնել օրենսդիր մարմնում իրենց մեծամասնությունը։ Հոկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մինչև միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա, քանի որ կողմերի միջև արդյունավետ բանակցություններ են ընթանում։ Սակայն մի քանի օր անց ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանում այլևս չկա որևէ մեկը, ում հետ հնարավոր կլինի բանակցել։ Հնարավոր է՝ մենք չափազանց հեռուն ենք գնացել ղեկավարների հարցում, քանի որ այլևս չենք հասկանում, թե, գրողը տանի, ում հետ գործ ունենք,- ասել էր Թրամփը։ Լուսանկարը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է տարածաշրջանում «կարճ, բայց ինտենսիվ ռազմագործողության» մասին
The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան զինուժը Տեխասից Միջին Արևելք է փոխադրում Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Pashinyan Hosts Saudi Prince to Discuss Bilateral Ties, Investment, Regional Peace
Hetq / 46 minutes ago

Վարչապետը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին
Hetq / 46 minutes ago

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Hetq / 53 minutes ago

Վթարային ջրանջատում Արագածոտնում՝ հոկտեմբերի 29-ին
Hetq / 1 hour ago
Related coverage

"Каждый раз хочу вернуться": саудовский принц — о любви к Армении и инвестиционных планах
Sputnik Armenia / 8 minutes ago

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Shant News / 11 minutes ago

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Factor.am / 13 minutes ago