Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցի մեծ մասը նվիրել է «միջնադարում սլավոնների պատմության մասին» դասախոսությանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների, գրում է Meduza-ն։ Սկզբում նախատեսվում էր, որ Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորենի հեռախոսազրույցը կտևի 30 րոպե, սակայն այն ձգվել է գրեթե մեկուկես ժամ։ FT-ի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցերը քննարկելու փոխարեն՝ Պուտինը երկար խոսել է այն մասին, ինչը Կրեմլը համարում է հակամարտության «սկզբնապատճառներ»։ Աղբյուրների խոսքով՝ անհապաղ հրադադարի հնարավորությունը գրեթե չի քննարկվել։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ստուբն ու Ստյորենը որոշել են չընդհատել Պուտինին՝ հասկանալու համար, թե որքան լրջորեն է նա տրամադրված Եվրոպայի հետ երկխոսության հարցում։ Նշենք, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել արևմտյան առաջնորդների նախաձեռնությամբ։ Նախօրեին Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահը «գնահատել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը»՝ հիշատակելով հակամարտության «սկզբնական պատճառները», ինչպես նաև ուշադրություն հրավիրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների «առճակատման քաղաքականության» վրա, որը, ըստ Մոսկվայի, հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Պուտինը Ստուբին և Ստյորենին ասել է՝ Ռուսաստանը չի հրաժարվի ամբողջ Դոնբասը գրավելու նպատակից։ Եվրոպացի առաջնորդները, իրենց հերթին, նշել են, որ անհրաժեշտ է հասնել «արդար» խաղաղության։ Պուտինը բազմիցս ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության սեփական մեկնաբանությունը արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հետ զրույցներում։ Այդպես նա վարվել է, օրինակ, 2024 թվականին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ժամանակ, ինչպես նաև 2025 թվականին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։ 2026 թվականի հոկտեմբերի վերջին Պուտինը, մեկնաբանելով Թրամփի բանակցողների հետ հանդիպումը, ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ։ Նրա խոսքով՝ «վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»։ Թե կոնկրետ ինչ հետազոտությունների մասին է խոսքը, հայտնի չէ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
Factor.am / 10 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 19 minutes ago

Данные армянских пользователей «Яндекса» под угрозой: Дарбинян
Factor.am / 22 minutes ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
Factor.am / 24 minutes ago
Related coverage

ՀԱՊԿ-ից հայաստանին հեռացնելու կոչ #abcmedia #abcլուրեր
ABC Media / 6 minutes ago

Kudüs’te Hz. İsa’nın mezarına ilişkin yeni arkeolojik bulgular
Ermenihaber / 15 minutes ago

Խոժոռնի՝ վրացական գյուղ, որտեղ սահմանը հասնում է մարդկանց տներին
Public Radio of Armenia / 15 minutes ago

Պատժամիջոցները նեոգաղութատիրության գործիք են, պետք է բարեփոխել ԱՄՀ-ն ու ՀԲ-ն. Պուտին
Sputnik Armenia / 21 minutes ago