ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նա այս մասին հայտարարել է Տեխասից վերադառնալուց հետո Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։ Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շուտով հանդիպում կկազմակերպվի։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա , նշել է Թրամփը։ Հարցին, թե ո՞ւմ հետ է նախատեսվում հանդիպումը, Թրամփը պատասխանել է. Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի ։