Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արեգա Հովսեփյանը, Սյուզաննա Սայադյանն ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Սարգիս Խանդանյանը ողջունել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին։ Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի հետ տարբեր ձևաչափերով առկա է արդյունավետ համագործակցություն։ ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերություններից, կարևորել տարբեր բնագավառներում ԵՄ աջակցությունը։ Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում իրենց հյուրընկալելու համար՝ Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանում անցկացումը։ Հյուրերը մի շարք ոլորտներում իրենց հաջողված փորձը ներկայացնելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում երկկողմ գործակցության վերաբերյալ՝ ակնկալելով կոնկրետ արդյունքների արձանագրում,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում երկկողմ գործակցության վերաբերյալ՝ ակնկալելով կոնկրետ արդյունքների արձանագրում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 3 hours ago

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Hetq / 3 hours ago

Հին դեմքեր՝ նոր ծրագրեր. ի՞նչ է խոստանում ախուրյանցիներին ՔՊ-ն առաջիկա 5 տարվա համար
Hetq / 3 hours ago

Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ նա կնշանակվի Կոտայքի մարզպետ
Hetq / 4 hours ago
Related coverage

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 15 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը
Aravot / 50 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 52 minutes ago

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago