Հոկտեմբերի 26-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ադրբեջանի դեսպան Էլչին Հուսեյնլին և Վրաստանի դեսպան Թամարա Լիլուաշվիլին մասնակցել են Festival della Diplomazia-ի կողմից կազմակերպված Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը։ Միջոցառմանը ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Քննարկման առանցքում էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցային ուղիների զարգացումը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ընդլայնումը և Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը Եվրոպայի հետ կապող հաղորդակցային ուղիների զարգացման հեռանկարները։ Իր ելույթում դեսպան Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։ Դեսպանը նաև նշել է, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ։ Տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը։ Դեսպան Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Միջոցառմանը ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Hetq / 2 hours ago

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Hetq / 2 hours ago

Հին դեմքեր՝ նոր ծրագրեր. ի՞նչ է խոստանում ախուրյանցիներին ՔՊ-ն առաջիկա 5 տարվա համար
Hetq / 3 hours ago

Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ նա կնշանակվի Կոտայքի մարզպետ
Hetq / 4 hours ago
Related coverage

Ոչ նախկինների, ոչ էլ ռուս օլիգարխի միջոցով չեն հասնի իրենց ուզածին
Noyan Tapan TV / 2 hours ago

Արտահերթ ընտրությունները կապված են արտաքին ճնշումների հետ
Noyan Tapan TV / 2 hours ago

Ադրբեջանը համաձայնում է TRIPP-ին, բայց զուգահեռ պատրաստում է պլան Բ-ն
Noyan Tapan TV / 2 hours ago

Հայաստանը չպետք է դառնա որևէ գերտերության ազդեցության գոտի
Noyan Tapan TV / 2 hours ago