Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս պետություններն ունակ են համատեղ ուժերով կարգավորել առկա բոլոր խնդիրներն՝ առանց Վաշինգտոնի միջամտության: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի հիմնախնդիրների լուծման հարցում չպետք է հույս դնել ԱՄՆ-ի վրա։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում ցուցաբերած աջակցության համար։ The post Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան appeared first on Alphanews .