ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Իշխանությունը պատրաստ է Սյունիքուվ ճանապարհ տալ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։Այսօր ԱԺ-ում Միրզոյանը, պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին, հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP-ը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։Հիշեցնենք, որ երաշխիքներին վերաբերող հարցին ի պատասխան՝ Միրզոյանը մի քանի անդամ նշել է, թե երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է` երաշխիքն այն է, թե նախագիծը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ
Sputnik Armenia / 1 hour ago

Սպիտակ տունը կարող է չեղարկել ռուսական հիմնադրամի դեմ սահմանված պատժամիջոցները. NYT
Sputnik Armenia / 2 hours ago

Армения превращается в "один сплошной TRIPP"? Мнение политолога
Sputnik Armenia / 2 hours ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 2 hours ago
Related coverage

Նիկոլ Փաշինյանն ԱԺ -ում հարգանքի տուրք է մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին՝ #ուղիղ ղ
Pastinfo / 16 minutes ago

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են
Hraparak / 18 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 22 minutes ago

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
1in.am / 54 minutes ago