Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում 8։4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամմադլիին ու հռչակվել աշխարհի չեմպիոն, հայտնում է ԿԳՄՍՆ-ը։ «Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել ռումինացի մրցակցի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը 9։0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12:4 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատամամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալին՝ վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։ ԱԱ-ի բրոնզե մեդալը նաճելուն մոտ էր նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիրը երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է Կուբայի ներկայացուցիչ Օրտա Սանչեսի հետ և 6։8 հաշվով զիջել մրցակցին։ Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունն ավարտել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով»,-նշված է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 28.10.2026
Shant News / 3 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 4 hours ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 4 hours ago
Related coverage

Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
24TV / 24News / 3 hours ago

Վլադիսլավ Տրետյակը աջակցել է Հայաստանի հավաքականին Մոսկվայում տարած հաղթանակից հետո
Alpha News / 3 hours ago

Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Alpha News / 4 hours ago

Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
24TV / 24News / 6 hours ago