Հոկտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հայկավան բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մեկնած քրեական ոստիկաններին Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Աստղիկ Մ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ից մինչև 00։00-ն ընկած ժամանակահատվածում, իրենք գտնվել են Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում։ Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրենց՝ տնից բացակայելու հանգամանքից, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել 16 հազար ԱՄՆ դոլար, 2 ոսկյա մատանի, 1 ոսկյա կախազարդ և «Redmi A3X» մոդելի բջջային հեռախոս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 16 հազար ԱՄՆ դոլարի և 250 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։ Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
20-ամյա աղջկա տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Գնացքների բախումից հետո դադարեցվել է Մադրիդ-Անդալուսիա արագընթաց գնացքների տոմսերի վաճառքը
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

«Ճրագ Հոլլ»-ում միջադեպ է տեղի ունեցել․ հայտնաբերվել են կոտրված մեքենաներ և шրնանման հետքեր Վիրավորներ, վնասված մեքենաներ ու փայտե մահակ․ ինչ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ»-ում Ոստիկանները օպերատիվորեն հայտնաբերել են «Ճրագ Հոլլ»-ի միջադեպի մասնակիցներից մի քանիսին Արյունոտ միջադեպ՝ Երևանի ռեստորանային համալիրում․ կան վիրավորներ Միջադեպ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ ոստիկանները պարզում են հանգամանքները Առավել հարմար լրատվական վերնագիր՝ Միջադեպ՝ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում․ կան վիրա
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 միլիարդ ֆունտի լրացուցիչ աջակցություն կտրամադրի․ Զելենսկի
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Թրամփը զգուշացրել է Իրանին․ «Ընտրությունները նրանց չեն օգնի»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով երկրում հետաձգվել է ֆուտբոլի 24 խաղ
168 Jham / 14 minutes ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
24TV / 24News / 14 minutes ago

Захарова: Москва ждет оценки властей Армении «хамских высказываний» главы региона
Aravot / 14 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային զարգացումները
A1plus / 20 minutes ago