ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով Ադրբեջանի հետ շփումներում պետք է սուր հայտարարություններ անելուց խուսափել։ Այս մասին Միրզոյանն ասաց` անդրադառնալով ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին։Նա հետաքրքրվում էր արդյոք խաղաղության գործընթացին չի խոչընդոտում Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Աբրահամյանը նաև շեշտեց, որ ԱԳՄԱՆ–ը մինչև հիմա չի արձագանքել։Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ հայերեը պետք է ներողություն խնդրեմ ադրբեջանցիներից, «որոնք դարձել են փախստականներ»։ Նախարարը շեշտեց, որ մեկը մեկի նկատմամբ սուր հայտարարություններ անելով վատ տեղ կհասենք։ Նա կարծում է, որ հայկական կողմը պետք է փորձի խուսափել առճակատման տրամաբանությանը վերադառնալուց։ ԱԳՄԱ ղեկավարը նաև հերքեց հավանականությունը, որ Հաջիևի պահանջը կարող է ևս մեկ նախապայման դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: