ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին է փոխանցել ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը: Թեհրանը հայտնել էր, որ միջնորդների միջոցով Վաշինգտոնին պարզաբանել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի պատասխանի վերաբերյալ և ավելի մանրամասն պատասխան է պատրաստում:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը հաջողության հասնելու հնարավորություն է տալիս դիվանագիտությանը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Товарооборот ЕАЭС со странами Африки за 10 лет вырос более чем в 2 раза
Sputnik Armenia / 27 minutes ago

Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում
Sputnik Armenia / 32 minutes ago

В Армении сохраняется дефицит цемента, увеличит ли это себестоимость строительства жилья?
Sputnik Armenia / 45 minutes ago

Сооснователя компании "Лудинг" остановили в аэропорту "Звартноц" и доставили в полицию
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

«Սեղանին իշխանության կողմից կիրառվող քաղաքական շանտաժ է, որն ուղղված է և՛ խորհրդարանին, և՛ արտաքին դերակատարներին». Էդմոն Մարուքյան
Aravot / 27 minutes ago

Ո՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար. Դավթյան
Pastinfo / 32 minutes ago

Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում
24TV / 24News / 42 minutes ago

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Infocom / 1 hour ago