Ռուսաստանին գազի համաշխարհային շուկայից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ ունի, որոնք, առաջին հերթին, հանգեցնում են օտարերկրյա սպառողների համար չափազանց բարձր ծախսերի։ Այս մասին, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովում։ ՌԴ ղեկավարը նշել է, որ ռուսական գազային ընկերությունները վերջին տարիներին որոշակի դժվարությունների են բախվել, այդ թվում՝ որոշ երկրների սահմանած սահմանափակումներին։ Ըստ Պուտինի՝ գազի համաշխարհային պահանջարկը շարունակելու է աճել, ուստի՝ անհրաժեշտ է զարգացնել նոր հանքավայրեր, արդիականացնել վերամշակման օբյեկտները և ներդրումներ կատարել տրանսպորտային նախագծերում։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ հույս ունի՝ GECF-ի իր գործընկերները կկիսեն այս տեսակետը, և որ գազի արդյունաբերության մեջ երկարաժամկետ ներդրումների խթանման վերաբերյալ քննարկումը կարտացոլվի կազմակերպության աշխատանքում և կհանգեցնի կոնկրետ որոշումների։ Պուտինը հավելել է, որ պատժամիջոցները սովորաբար կիրառվում են անարդար մրցակցությունը խթանելու համար, ինչը հանգեցնում է բոլորի համար ծանր հետևանքների։ Գազի համաշխարհային շուկան կայունացնելու համար անհրաժեշտ է քննարկել հակամարտությունների դադարեցման և պատժամիջոցների վերացման հարցը։ Գազի սպառման աճի միտումը կշարունակվի։ Այսպիսով՝ մինչև 2050 թվականը գազի համաշխարհային պահանջարկը կաճի տարեկան մինչև 5.5 տրիլիոն խորանարդ մետր, իսկ միջազգային մատակարարումները կավելանան մոտ 1.5 անգամ։ Նրա խոսքով՝ գազի համաշխարհային սպառումը 2025 թվականին աճել է 1.2%-ով՝ հասնելով 4.2 տրիլիոն խորանարդ մետրի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մինչև 2050 թվականը գազի համաշխարհային պահանջարկը կաճի մինչև տարեկան 5.5 տրիլիոն խմ․ Պուտին

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Չինարիում հարևանը հայտնաբերել է 54-ամյա հարևանի դին՝ կախված․ ի՞նչ են պատմում գյուղում
ABC Media / 7 minutes ago

Կաշառք և շորթում․ 2 գործարարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 18 minutes ago

Պուտինն Ադրբեջանին համարում է Ռուսաստանի «կայուն և հուսալի գործընկերը»
ABC Media / 33 minutes ago

Frontex-ը սոցցանցերում միգրացիայի վերաբերյալ քննարկումներին հետևելու լիազորություն է ստանում
ABC Media / 46 minutes ago
Related coverage

Հարցիս պատասխանը չունեք, եկել՝ КВН եք անում. Քրիստինե Վարդանյան #ԱԺ #5tv
5TV Armenia / 3 minutes ago

Հայփսոտվ Ադրբեջան նամակ ուղարկելու ստի նման է, ամոթի զգացում չկա, ժողովրդին ահաբեկում եք
168 Jham / 3 minutes ago

Եթե Փաշինյանը լրտես ման եկավ, դուրս է գալու իր ու իր թիմի վրա…Կաշառք միայն ՔՊ-ն է բաժանում. Սամվել Կարապետյան
168 Jham / 4 minutes ago

Փաշինյան Նիկոլը Հայաստանի քաղաքական դաշտում էլ անելիք չունի, մի քիչ համբերեք. Սամվել Կարապետյան
Pastinfo / 4 minutes ago